Հեռացատկորդ Հայկանուշ Բեկլարյանը հաղթեց «Արեւածագի 10 օր»<br /> միջազգային մրցաշարում<br />


Հեռացատկորդ Հայկանուշ Բեկլարյանը հաղթեց «Արեւածագի 10 օր»
միջազգային մրցաշարում

  • 16-02-2009 14:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 10-14-ին Թեհրանում անցկացվեց աթլետիկայի «Արեւածագի 10 օր» միջազգային ավանդական մրցաշարը, որին մասնակցեցին 8 երկրների շուրջ 150 ներկայացուցիչներ: Հայաստանից մրցումներում հանդես եկան 8 աթլետներ: Հեռացատկորդ Հայկանուշ Բեկլարյանը (Կապան) 5 մ 70 սմ արդյունքով ճանաչվեց մրցաշարի հաղթող: 800 մ վազքատարածությունում Արամ Դավթյանը (Արտաշատ, 1.57.25) եւ 1500 մ-ում Սեւակ Եղիկյանը (Գյումրի, 4.02.75) գրավեցին 3-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ