Ըստ նախարարի, Մշակույթի նախարարությունում անհրաժեշտ է<br /> ձեւավորել տեսչական մարմին<br />


Ըստ նախարարի, Մշակույթի նախարարությունում անհրաժեշտ է
ձեւավորել տեսչական մարմին

  • 03-02-2009 20:12:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մշակույթի նախարարության գործունեությունը 2008թ.-ին նպատակաուղղվել է ՀՀ կառավարության 2008-2012թթ.-ի գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը: Այս մասին փետրվարի 2-ին ՀՀ վարչապետին ներկայացված տարեկան հաշվետվությունում հայտնեց նախարար Հասմիկ Պողոսյանը: Վարչապետին ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները, Հ.Պողոսյանը նշեց, որ մշակութային ոլորտում նկատվում է ոչ պրոֆեսիոնալ կադրերի ներհոսք, լուծված չէ նաեւ ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցը: Ըստ նրա, այդ ուղղությամբ անհրաժեշտ է մշակել համալիր ծրագիր: Հ.Պողոսյանը տեղեկացրեց, որ մշակութային արժեքների վերականգնման հարցում նույնպես առկա են խնդիրներ, եւ դրանց լուծման ուղղությամբ քննարկումներ են ընթանում: Նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի մշակույթի օջախներում վաճառվող տոմսերի իրական թիվը հաշվառվի եւ հարկային մարմինները հնարավորություն ունենան ֆիքսել իրական եկամուտները: Այդ նպատակով մշակույթի օջախներում կներդրվի տոմսերի վաճառքի էլեկտրոնային ծրագիր: Հ.Պողոսյանը նշեց նաեւ, որ նախարարության կազմում առաջնահերթ անհրաժեշտ է ձեւավորել տեսչական մարմին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play