Նորայր Բախտամյանը դարձավ հրաձգության Մյունխենի միջազգային<br /> մրցաշարի մրցանակակիր <br />


Նորայր Բախտամյանը դարձավ հրաձգության Մյունխենի միջազգային
մրցաշարի մրցանակակիր

  • 03-02-2009 17:22:00   | Գերմանիա  |  Սպորտ
ՄՅՈՒՆԽԵՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 28-ից փետրվարի 1-ը Մյունխենում անցկացվեց հրաձգության միջազգային մրցաշար, որին Հայաստանից մասնակցեցին 3 մարզիկներ: Ատրճանակի 10 մ վարժությունում 71 մասնակիցների պայքարում Նորայր Բախտամյանը 2 մեկնարկներում գրավեց համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը (586 եւ 582 միավոր): 50 երիտասարդների մասնակցությամբ զուգահեռ անցկացված մրցումներում Ռոմիկ Բարդումյանը գրավեց 9-րդ եւ 14-րդ տեղերը (572 եւ 569 միավոր), իսկ Լիլիթ Նիկողոսյանը (40 կրակոց), համապատասխանաբար, 14-րդ եւ 18-րդ տեղերը (375 եւ 365 միավոր): Նշված մարզիկները ներկայւոմս նախապատրաստվում են Պրահայում փետրվարի 19-22-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ