ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿ<br /> ՏՈՆԵՑ<br />


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԳԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿ
ՏՈՆԵՑ

  • 29-01-2007 17:21:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունվարի 28-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային գերմրցաշարը: Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանը վերջին` 13-րդ փուլում հաղթեց Սերգեյ Տիվյակովին (Հոլանդիա), վաստակեց 8,5 միավոր եւ Վեսելին Թոփալովի (Բուլղարիա), Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան) հետ բաժանեց 1-3-րդ տեղերը: 2-րդ մրցաշարում Գաբրիել Սարգսյանը 13 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ 4 շախմատիստների հետ բաժանեց 2-5-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play