ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԱՊՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՅԻՆ ԶՈՒՅԳԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԻ ԱՊՐՈՒՄ

  • 29-01-2007 17:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունվարի 27-ին Վարշավայում ավարտվեց Եվրոպայի գեղասահքի առաջնությունը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին տեղեկացրեց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Հայաստանը ներկայացրած Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույքը 27 մասնակիցների մրցավեճում գրավեց 14-րդ տեղը, ինչին գուցեեւ նհաստեց այն հանգամանքը, որ վերջին` ազատ ծրագրում 7-րդ տեղում ընթացող Հունգարիայի երկյակը հանդես չեկավ: Ս.Խաչատրայնի բնորոշմամբ, Հայաստանի զույգը առաջընթաց չի ապրում: 2005թ-ին Եվրոպայի առաջնությունում նրանք 11-րդն էին, 2006թ-ին` 14-րդը, այս տարի նույնպես 14-րդը: Նշանակում է նրանք լուրջ չեն վերաբերվում մարզումներին: Սամվել Խաչատրյանը նաեւ ասաց, որ այս խնդրով նա մտահոգված է եւ առաջիկայում հարցը քննարկման առարկա կդառնա:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play