ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԻԱՆՁՆՅԱ<br /> ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՆԵԼԼԻ ԱՂԻՆՅԱՆԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԻԱՆՁՆՅԱ
ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՆԵԼԼԻ ԱՂԻՆՅԱՆԸ

  • 19-01-2007 18:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի բարձրագույն խմբի առաջնությունների 3-րդ փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 3 հնարավորից 2-ական միավորով առաջատարներն են Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Նալբանդյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Քոթանջյանը: Կանանց մրցաշարում 3 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլղավորում է Նելլի Աղինյանը: Նրան հետապնդող Սիրանուշ Անդրիասյանը 0,5 միավոր պակաս է վաստակել:
Նոյյան տապան  -   Սպորտ