«Marie Claire Travel» ամսագիրը մեծածավալ հոդված է<br /> հրապարակել Հայաստանի մասին


«Marie Claire Travel» ամսագիրը մեծածավալ հոդված է
հրապարակել Հայաստանի մասին

  • 19-07-2011 16:28:46   | Հայաստան  |  Մշակույթ

«Marie Claire Travel» հայտնի ամսագրի իտալական տարբերակը 2011թ. հուլիս-օգոստոս համարում Հայաստանի մասին 20 էջանոց մեծածավալ հոդված է հրապարակել` «Ուր շնչում են քարերը. ուխտագնացություն դեպի Քրիստոնեական Հայաստանի սիրտը» («Dove la pietra respira. Peregrinazione nel cuore dell’Armenia Cristiana») խորագրի ներքո: Ամսագիրն ընթերցողներին է ներկայացնում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր հարուստ ժառանգությունը, ինչպես նաեւ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հոդվածում առկա են բարձրորակ լուսանկարներ եւ բազմապիսի տեղեկություններ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվութան եւ հասարակայնության հետ կապի վարչությունից։
Նոյյան տապան  -   Մշակույթ