2006 Թ.-ԻՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՃԵԼ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ<br />


2006 Թ.-ԻՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՃԵԼ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

  • 18-01-2007 17:08:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նախորդ տարվա 414-ի դիմաց 2006թ.-ին Սյունիքի մարզում արձանագրվել է 369 հանցագործության դեպք, որոնց 31,2%-ը կազմել են ծանր հանցագործությունները, 34%-ը` առանձանպես ծանր հանցագործություններին: Ծանր հանցագործությունների թիվը անցած տարի 22,2%-ով աճել է եւ կազմել 101` 2005թ.-ին գրանցված 84-ի դիմաց: Առանձանպես ծանր հանցագործությունների թիվը աճել է նախորդ տարվա 3-ի դիմաց 2006թ.-ին կազմել է 11 դեպք: Հաշվետու տարում մարզում արձանագրվել է սպանության 5 դեպք, ինչը 3-ով գարազանցում է 2005թ.-ի ցուցանիշը: Սպանության 3 դեպքը բացահայտվել է, 1-ը չի բացահայտվել, իսկ 1-ը գտնվում է նախաքննության փուլում: 2005թ.-ի համեմատ անցած տարի Սյունիքի մարզում 13,7%-ով նվազել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը` 108-ից հասնելով 95-ի:
Նոյյան տապան  -   Հասարակություն