ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ<br /> ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԻ<br /> ՆԱԽԱԳԻԾ<br />


ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԻ
ՆԱԽԱԳԻԾ

  • 12-01-2007 18:12:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետության էկոլոգիական քաղաքականության ձեւավորումը պետք է կատարվի լայն հասարակայնության մասնակցությամբ: Այս դրույթը ամրագրված է Օրհուսի կոնվենցիայում, որը Հայաստանը վավերացրել է 2001թ.-ին: Սակայն, ինչպես հունվարի 11-ին քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի կոորդինատոր, Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնի (EPAC) նախագահ Աիդա Իսկոյանը, իրականում էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման վրա հասարակայնության ազդեցության մեխանիզմները միայն նոր են մշակվում: Ըստ նրա, անհրաժեշտ է մշակել փաստաթուղթ, «որը կաշխատի, այլ ոչ թե կմնա թղթի վրա»: Նա առաջարկեց քննարկել Բաց հասարակության ինստիտուտի հավանությանն արժանացած ծրագրի շրջանակում մշակված հայեցակարգը: Հայեցակարգի հիմքում դրված են փորձագետների առաջարկները, ինչպես նաեւ սոցիալական հարցման արդյունքները, որն իրականացվել է պետական պաշտոնյաների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում: Հիմնական քննարկումները ծավալվեցին էկոլոգիական հասարակայնության որոշման հարցի շուրջ, թե ինչպիսի կազմակերպություններ եւ որ փուլում պետք է ներգրավվեն այս կամ այն օրինագծի կամ ծրագրի քննարկումներում եւ այլն: Հիմնական առաջարկներից մեկը վերաբերում էր Հասարակական խորհրդի ձեւավորմանը, որը, հայեցակարգը մշակողների մտահղացմամբ, պետք է կոորդինացնի ողջ աշխատանքը: Ինչպես հայտնեց Ա.Իսկոյանը, փաստաթուղթը լրացուցիչ մշակումից հետո կներկայացվի ՀՀ Բնապահպանության նախարարություն որպես նորմատիվ ակտի նախագիծ:
Նոյյան տապան  -   Հասարակություն