ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 250 ԴՐԱՄՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ<br /> ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ<br />


ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 250 ԴՐԱՄՈՎ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ

  • 20-12-2006 16:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի հունվարի 1-ից նախատեսվում է հաշմանդամների հիմնական կենսաթոշակի չափը բարձրացնել 250 դրամով: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության Հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը: Նա նշեց, որ հաշմանդամների հիմնական կենսաթոշակի չափը ներկայումս 4250 դրամ է (մոտ 10,5 ԱՄՆ դոլար): Առաջին խմբի հաշմանդամները կենսաթոշակ են ստանում հիմնական կենսաթոշակի 140%-ի չափով (5850 դրամ), երկրորդ խմբինը` 120%-ի, իսկ երրորդ խմբինը` 100%-ի չափով:
Նոյյան տապան  -   Հասարակություն