ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԶԵԿՈՒՅՑԸ<br />


ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԶԵԿՈՒՅՑԸ

  • 12-12-2006 19:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շրջակա միջավայրի վերաբերյալ «Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացումը Հայաստանում» զեկույցը եւ համապատասխան գործողությունները ներկայացվեցին դեկտեմբերի 12-ին ԵԱՀԿ գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում: Զեկույցը վերլուծում է բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեղեկատվության, արդարադատության մատչելիության եւ որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության իրավիճակը, ինչպես նաեւ ոլորտում գործող եւ ընդունվելիք օրենքները: Ինչպես նշեց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Վլադիմիր Պրյախինը, «Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների խթանումը բնապահպանական իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված գործունեության եւ էկոլոգիական կրթության մի մաս է»: Միջոցառման ավարտին «Բնապահպանություն եւ քաղաքաշինություն» ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ կազմակերպված լրագրողական մրցույթի հաղթողները պարգեւատրվեցին մրցանակներով: «Հեռուստալրագրություն» անվանակարգում առաջին տեղը /400 եվրո/ գրավել է Նելլի Դանիելյանին /«Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն/: Երկրորդ /300 եվրո/ մրցանակակիր է ճանաչվել Վահե Ղազարյանը /«Կենտրոն» հեռուստաընկերություն/, երրորդ տեղը կիսվել է /200 եվրո յուրաքանչյուրին/ Լիլիթ Դավթյանի /«Շողակաթ» հեռուստաընկերություն/ եւ Սեդա Գրիգորյանի /«Լուսալիք» հեռուստաընկերություն/ միջեւ: «Տպագիր մամուլ» անվանակարգում առաջին տեղի մրցանակը շնորհվել է անկախ լրագրող Աշոտ Գարեգինյանին, երկրորդ` Գալուստ Նանյանին /«Հայաստանի Հանրապետություն» թերթ/, երրորդը` անկախ լրագրող Նաիրա Բուլգադարյանին: Հինգ խրախուսական մրցանակն է /100-ական եվրո/ շնորհվել «Հեռուստալրագրություն» անվանակարգում Հայք Կբեյանին եւ Արմինե Սուքիասյանին, եւ «Տպագիր մամուլ» անվանակարգում` Մարիաննա Գրիգորյանին, Ռուզաննա Բիշարյանին եւ Սուսաննա Շախնազարյանին:
Նոյյան տապան  -   Հասարակություն