Աքսել ֆիշերը հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակացության ներկայացուցիչների հետ


Աքսել ֆիշերը հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակացության ներկայացուցիչների հետ

  • 20-07-2011 19:00:14   | Հայաստան  |  Քաղաքական
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել ֆիշերը հուլիսի 20-ին հանդիպեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակացության քարտուղար Արտյուշ Շահբազյանի եւ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի հետ: Ինչպես նշված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում, խոսելով իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ մեկնարկած երկխոսության մասին` ՀՅԴ պատգամավորներն այն ողջունելի համարեցին` որպես ներքաղաքական լարվածությունը թուլացնելու միջոց: Այդուհանդերձ` պատգամավորների համար պարզ չէ երկխոսության թեման: Արմատական ընդդիմության կողմից առաջ քաշվող` արտահերթ ընտրությունները, ըստ պատգամավորների, իրենց հետ անկայունություն կբերեն: Մասնակցելով խորհրդարանական նախորդ ընտրություններին` արմատական ընդդիմությունը կունենար խորհրդարանում բանավիճելու եւ հարցեր քննարկելու հնարավորություն, նկատեց Հրայր Կարապետյանը: ՀՅԴ խմբկացությունը, լինելով ընդդիմադիր դաշտում, այսօր ղեկավարում է խորհրդարանական երկու հանձնաժողով, իր 16 պատգամավորներով լսելի է դարձնում բոլոր մտահոգությունները եւ տեսակետները: Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի նոր տարբերակին: Թեեւ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացրած հիմնական ու սկզբունքային առաջարկները օրենսգրքի վերաբերյալ չեն ընդունվել, սակայն տեղ են գտել ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն սահմանող որոշ դրույթներ: Որպես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ` Հրայր Կարապետյանը համազեկուցողի հետ քննարկեց ոստիկանությունում կատարված բարեփոխումների, մասնավորապես օրենսդրական մի շարք փոփոխությունների հարցը: Աքսել Ֆիշերի դիտարկմամբ` արդյունավետ կլիներ նաեւ խորհրդարանական վերահսկողություն սահմանել ոստիկանությունում բարեփոխումների ընթացքի նկատմամբ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play