ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԷԴՎԱՐԴ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ<br /> ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԷԴՎԱՐԴ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

  • 05-12-2006 15:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 7-11-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի բռնցքամարտի միջազգային մրցաշար: Այն նվիրված է ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ մրցանակակիր, Համաշխարհային ունիվերսիադայի ոսկե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ եւ վաստակավոր մարզիչ, բռնցքամարտի օլիմպիական խաղերի հայաստանցի միակ չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անձնական մարզիչ Էդվարդ Արիստակեսյանի հիշատակին: Տանտերերից բացի միջազգային հուշամրցաշարին կմասնակցեն Ռուսաստանի, Վրաստանի եւ Չեխիայի կաշվե ձեռնոցի վարպետները:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play