ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ԻՏԱԼԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԻՐԱՔԻՑ ԼՐԻՎ ԴՈՒՐՍ<br /> ԿԲԵՐՎԵՆ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ԻՏԱԼԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԻՐԱՔԻՑ ԼՐԻՎ ԴՈՒՐՍ
ԿԲԵՐՎԵՆ

  • 27-11-2006 20:12:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին երկուշաբթի հայտարարել է, որ բոլոր իտալացի զինվորները դեկտեմբերի սկզբին կհեռանան Իրաքից: Ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, ըստ Պրոդիի, գործնականորեն իտալական ողջ խաղաղապահ զորակազմը արդեն դուրս է բերված այդ երկրի տարածքից «մասամբ օդով, մասամբ ծովով` ռազմական տեխնիկայի հետ միասին» եւ այժմ գտնվում է Քուվեյթում: Իրաքում առայժմ մնում են 60-70 մարդ, որոնք զորանոցներն են հանձնում տեղի ոստիկանությանը: «Բայց եւ նրանք կվերադառնան դեկտեմբերի առաջին օրերին»,- ընդգծել է Պրոդին: «Այս մասին ես խոսել եմ Բուշի հետ: Նա ասաց, որ շատ է ափսոսում, որ իտալացիները թողնում են Իրաքը, սակայն գիտեր, որ դա լինելու է, քանի որ նախընտրական արշավի ժամանակ դա խոստացվել էր ընտրողներին»,- ասել է Իտալիայի վարչապետը:
Նոյյան տապան  -   Միջազգային