ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ<br /> ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 6 ԳՅՈՒՂԵՐՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 6 ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

  • 22-11-2006 18:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մանուկներ հիմնադրամը «Համայնքային առողջապահական կրթություն» (ՀԱԿ) ծրագրի շրջանակներում վերջերս համայնքային առողջապահական կրթության դասընթացներ է անցկացրել Արմավիրի մարզի Քարակերտ, Արգինա, Խենիկ, Լեռնագոգ, Դալարիկ եւ Մյասնիկյան գյուղերում: Ինչպես է նշված է «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հիմնադրամից տրամադրած հաղորդագրությունում, տասնօրյա վերապատրաստման դասընթացները վերաբերել են առաջին բուժօգնություն, առողջ ապրելակերպ, երեխայի խնամք, հիգիենա եւ պատվաստումներ, նախածննդյան խնամք, կրծքագեղձի եւ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելում եւ այլ թեմաների: ՀԱԿ ծրագրի շրջանակներում նշված գյուղերում կազմակերպվել են նաեւ մի շարք ուսուցողական միջոցառումներ նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններ հաճախող երեխաների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն