Ռիբերին ձգտում է հասնել ՄԵսսիի մակարդակին


Ռիբերին ձգտում է հասնել ՄԵսսիի մակարդակին

  • 21-07-2011 15:47:45   | Գերմանիա  |  Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գալիք մրցաշրջանում մեծ նպատակներ ունի: Ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտարարել է, որ ամենայն լրջությամբ է վերաբերվելու յուրաքանչյուր խաղին, որպեսզի գոհացնի երկրպագուներին: «Եթե ինձ հաջողվի խաղադաշտում ցուցադրել իմ կարողությունների գերագույն մասը, ապա ես արդեն կարող եմ համեմատվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ: Կարող եմ նաեւ նշել հոգեբանական պատրաստվածությունը, ինչում ինձ շատ է օգնել թիմի գլխավոր մարզիչ Հյուպ Հայնկեսը»,- հայտարարել է Ռիբերին:
Նոյյան տապան  -   Սպորտ