ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՈՒՄ Է ԼԵՎՈՆ<br /> ԱՐՈՆՅԱՆԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՌՅԱԿՈՒՄ Է ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԸ

  • 13-11-2006 15:44:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՎԱ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 12-ին Լեւոն Արոնյանը Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ փուլում սպիտակ խաղաքարերով հաղթեց համաշխարհային շախմատում «ծագող աստղ», 16-ամյա Մագնուս Կառլսենին (Նորվեգիա): 6 հնարավորից 4 միավոր են վաստակել եւ մրցաշարում առաջատար դիրքերում են Լեւոն Արոնյանը (Հայաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա) եւ Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): 7-րդ փուլում Արոնյանի մրցակիցն է Ռուսլան Պոնոմարիովը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play