ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀՀ ԳԱԱ-Ի ԵՎՍ 2 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀՀ ԳԱԱ-Ի ԵՎՍ 2 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 10-11-2006 17:17:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նոյեմբերի 10-ի նիստում հաստատվել են 2 ՊՈԱԿ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատվական ծառայությունից, ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Արկադի Կարախանյանը: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջադրվել էին 2 թեկանածուներ: Ինստիտուտի գիտական խորհրդի կողմից առաջադրվել էր Աստղիկ Փեփոյանի, իսկ ակադեմիկոս Ստամբոլցյանի կողմից` Աննա Բոյաջյանի թեկնածությունը: Ձայների 6 կողմ - 2 դեմ հարաբերակցությամբ ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Աննա Բոյաջյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն