ԴԱՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՏԱՐԵԼ ԵՆ «ՓԱԿԱԳԻԾ» ԱԿՈՒՄԲԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ<br /> ԱՄԲՈՂՋ ԳՈՒՅՔԸ<br />


ԴԱՀԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՏԱՐԵԼ ԵՆ «ՓԱԿԱԳԻԾ» ԱԿՈՒՄԲԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ
ԱՄԲՈՂՋ ԳՈՒՅՔԸ

  • 09-11-2006 16:21:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) աշխատակիցները նոյեմբերի 9-ին «Փակագիծ» ակումբի զբաղեցրած տարածքից դուրս են հանել ակումբին եւ նույնանուն թերթի խմբագրությանը պատկանող ամբողջ գույքը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Փակագծի» գլխավոր խմբագիր Ագապի Հայկազունին, ԴԱՀԿ-ի աշխատակիցները միայն լրագրողների պահանջներից հետո են ցույց տվել մի փաստաթուղթ, որի բովանդակությանը, սակայն, իրենց չի հաջողվել ծաննոթանալ: Ա.Հայկազունու խոսքերով, ակումբը դատարանից որեւէ ծանուցագիր չի ստացել եւ իրենց վերաբերող որեւէ դատական որոշման մասին տեղյակ չէ: Հայտնի չէ նաեւ, թե ԴԱՀԿ-ի աշխատակիցները որտեղ են տեղափոխել ակումբի գույքն ու իրերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն