Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ


Դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ

  • 21-07-2011 19:25:58   | Լիբանան  |  Մշակույթ
Հուլիսի 21-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ: Դեսպան Քոչարյանը Գաբի Լեյունին փոխանցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական նամակը` Լիբանանի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների զար•ացմանն ու ընդլայնմանն առնչվող խնդիրներ: Ընդ•ծվել է բարձրաստիճան պատվիրակությունների, մշակույթի •ործիչների փոխայցելությունների, •ործնական ծրա•րերի իրականացման, Հայաստանում ու Լիբանանում մշակութային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում կարեւորվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին Բեյրութում նախատեսված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համեր•ի անցկացումը, որը կիրականացվի Լիբանանի սիմֆոնիկ նվա•ախմբի եւ Հայաստանի երաժիշտների մասնակցությամբ: Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին Լիբանանում մտադիր է անցկացնել Հայաստանի մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ