ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀՀ ԳԱԱ-Ի ԵՎՍ 7 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br />


ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ ՀՀ ԳԱԱ-Ի ԵՎՍ 7 ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 08-11-2006 16:26:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նոյեմբերի 7-ի եւ 8-ի նիստերում հաստատվլ են 7 ՊՈԱԿ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենների թեկնածությունները: Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ-ի Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Սահակյանը, Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնումՆ Բագրատ Բադիկյանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ի Լրատվական ծառայությունից, Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջադրվել էին 3 թեկանածուներ: Ինստիտուտի գիտական խորհրդի կողմից առաջադրվել էր Վահրամ Հակոբյանը, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը առաջադրել էր Կարեն Ղազարյանին, իսկ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը` Ավետիք Սահակյանի թեկնածությունը: Ընտրությունն անցկացվել է երկու փուլով եւ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Վահրամ Հակոբյանը: Նոյեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Հարությունյանը, Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում` Նիկոլայ Կնյազյանը, Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում` Գեւորգ Գեւորգյանը: Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջադրվել էին 2 թեկանածուներ: Ինստիտուտի գիտական աշխատակազմի կողմից առաջադրվել էր Քնարիկ Ղազարյանը, իսկ Բնական գիտությունների բաժանմունքի բյուրոյի կողմից` Վաղինակ Սարգսյանը: Փակ գաղտնի քվեարկությամբ տնօրենի պաշտոնում հաստատվել է Քնարիկ Ղազարյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն