ՏՀՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 115 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ԳՐԱՎՈՒՄ<br /> Է 86-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՏՀՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ 115 ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՋ ԳՐԱՎՈՒՄ
Է 86-ՐԴ ՏԵՂԸ

  • 02-11-2006 13:47:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դավոսի ֆորումի կողմից իրականացված համաշխարհային տնտեսության վերլուծությունից հետո հրապարակվել է հաշվետվություն տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում 2005-2006 թթ. շահույթ ստանալու 115 երկրների պատրաստության մասին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամլո ծառայությունը, գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հաշվետվության ռեյտինգում Ադրբեջանը զբաղեցրել է 73-րդ տեղը: ԱՊՀ երկրների մեջ Ադրբեջանը զիջում է սոսկ Ղազախստանին (60-րդ տեղը) եւ Ռուսաստանին (72-րդ տեղը): Ինչ վերաբերում է Համագործակցության մնացած պետություններին, ապա Ուկրաինան գրավել է 76-րդ տեղը, Հայաստանը` 86-րդ, Մոլդովան` 94-րդ, Վրաստանը` 96-րդ: Վարկանշային ցուցակում առաջին տեղը գրավում է ԱՄՆ-ը, երկրորդը` Սինգապուրը, երրորդը` Դանիան: Նշենք, որ 2004 թ. ռեյտինգում Ադրբեջանը չի ընդգրկվել ընդհանրապես:
Նոյյան տապան  -   Միջազգային