ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ<br /> ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ<br />


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ

  • 01-11-2006 16:11:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի կրթության նախարար Հուսեյն Չելիքը մտահոգված է թուրք ուսանողներին, որոնք սովորում են Ադրբեջանում, բժշկական օգնության տրամադրման խնդիրներով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», նոյեմբերի 1-ին ադրբեջանցի գործընկերոջ` Միսիր Մարդանովի հետ երկկողմ հանդիպման ավարտից հետո ճեպասուլիսի ժամանակ հայտարարել է թուրք նախարարը: Ըստ նրա, ներկայումս Ադրբեջանում պետական եւ մասնավոր գծով ուսանում են մոտ 1500 թուրք ուսանողներ, եւ այսօր լուրջ խնդիր կա անհրաժեշտության դեպքում նրանց բժշկական օգնության ապահովման գործում:
Նոյյան տապան  -   Միջազգային