ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ 2 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԱՎԵԼԻ ԵՎ 130 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԹԵՐԻ<br /> ՎՃԱՐՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ 2 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԱՎԵԼԻ ԵՎ 130 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԹԵՐԻ
ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

  • 01-11-2006 16:03:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության 10 տարածքային կենտրոններում (ԶՏԿ) այս տարի ուսումնասիրվել է աշխատանք փնտրող անձանց 1300 հաշվառման քարտ, որից 193-ում հայտնաբերվել են որոշ խախտումներ եւ թերություններ: Ինչպես նոյեմբերի 1-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության պետ Վահան Բաղդասարյանը, արձանագրվել են շուրջ 2 մլն դրամով (մոտ 4,5 հազար ԱՄՆ դոլար) ավելի եւ 130 հազար դրամի թերի վճարումներ: Նա նշեց, որ հիմնական խախտումները պայմանավորված են, մասնավորապես, գործազրկության նպաստի տեւողության որոշման համար աշխատանքային ստաժի սխալ հաշվարկով: Վ.Բաղդասարյանը նշեց նաեւ, որ հոկտեմբերի 10-25-ը կենսաթոշակի վճարումների կատարման ուսումնասիրություն է իրականացվել Թումանյանի տարածաշրջանի «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներում: Ըստ նրա, ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ կենսաթոշակը անձամբ կենսաթաշակառուին վճարելու փոխարեն վճարվել է այլ անձի: Որոշ դեպքերում էլ կենսաթոշակաառուի փոխարեն վճարման ցուցակներում ստորագրել եւ կենսաթոշակը ստացել են ընտանիքի այլ չափահաս անդամները: Բացի այդ, ստուգման արդյունքում պարզվել է, որ թիվ 02 փոստային բաժանմունքում նամակատարի կողմից կատարվել է մահացածի կենսաթոշակի վճարում կենսաթոշակառուի տղային: Ըստ Վ.Բաղդասարյանի, ուսումանսիրության արդյունքում պարզվել է, որ նախկինում այդ բաժանմունքում արձանագրվել է այդպիսի 25 դեպք:
Նոյյան տապան  -   Հասարակություն