ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»<br />


ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ «ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

  • 31-10-2006 14:20:00   | Վրաստան  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիան այս շաբաթավերջին նախաձեռնում է «ճգնաժամային բանակցություններ»` խուսափելու համար ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ Եվրամիության հետ Անկարայի բանակցությունների տապալումից: Ինչպես հաղորդում է DPA-ն, նոյեմբերի 5-6-ը Ֆինլանդիայում կկայանա հանդիպում, որին սպասվում է Թուրքիայի եւ Հունաստանի, ինչպես նաեւ Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների մասնակցությունը: Ըստ որում ֆինն դիվանագետները ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են այս հաղորդումը: Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը զեկույց կներկայացնի Թուրքիայում բարեփոխումների իրականացման ընթացքի վերաբերյալ, որը, ըստ որոշ տվյալների, բավականին կոշտ է: Մասնավորապես այնտեղ ասվում է, որ Թուրքիան մինչ օրս չի բացել իր ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության նավերի համար, որը ԵՄ անդամ է: Արձանագրվել է նաեւ «դանդաղ առաջընթաց» կրոնական փոքրամասնությունների իրավունքների եւ խոսքի ազատության ապահովման ուղղությամբ: Ֆինլանդիայի նախաձեռնած բանակցությունների ձախողման դեպքում Եվրամիությունը Բրյուսելում դեկտեմբերին նախատեսված գագաթնաժողովում կարող է սառեցնել Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցի շուրջ բանակցությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոյյան տապան  -   Միջազգային