ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ<br /> ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

  • 30-10-2006 14:42:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի միջուկային ծրագրին առնչվող բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ուղիով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանում հավատարմագրված արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ների տված հարցազրույցի ժամանակ: «Կարծում եմ, որ դա միակ ուղին է այդ հարցի խաղաղ լուծման եւ տարածաշրջանում փխրուն կայունության պահպանման համար»,- ասել է նա: Ալիեւի կարծիքով, միջուկային ծրագրին առնչվող խնդրի լուծման համար պետք է օգտագործվեն միջազգային հանրության բոլոր հնարավորությունները: Ըստ նրա, Ադրբեջանը չի պաշտպանի պատժամիջոցները Իրանի նկատմամբ, քանի որ դրանք չեն հանգեցնի հարցի լուծման, այլ միայն կշիկացնեն իրադրությունը տարածաշրջանում: «Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, որին սահմանակից ենք ավելի քան հազար կիլոմետր տարածքի վրա: Ուստի մենք շատ մտահոգված ենք նրանով, որ իրադրությունը շիկացնելու ներունակ ցանկացած քայլ կարող է մեծ ազդեցություն գործել տարածաշրջանային զարգացման վրա»,- ասել է Ալիեւը:
Նոյյան տապան  -   Միջազգային