Հայաստանի Շախմատի հավաքականը հաղթեց Չինաստանի ընտրանուն


Հայաստանի Շախմատի հավաքականը հաղթեց Չինաստանի ընտրանուն

  • 22-07-2011 12:21:27   | Հայաստան  |  Սպորտ

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող շախմատի Աշխարհի 8-րդ թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ տանտերերի նկատմամբ եւ պահպանեց առաջատարի իր դիրքերը: Իրենց խաղատախտակների վրա պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը: Մրցամարտի ելքը որոշվեց Յու Յանգի - Գաբրիել Սարգսյան խաղում: Սեւերով հանդես եկող մեր գրոսմայստերը կարողացավ դիրքային առավելության հասնել մրցակցի նկատմամբ եւ հաղթանակի նժարը իր կողմ թեքել, այսպիսով թիմային արդեն 3-րդ հաղթանակը պարգեւելով Հայաստանի հավաքականին: Ներկայացնում ենք նաեւ 5-րդ տուրի մյուս խաղերի արդյունքները` Եգիպտոս - Ռուսաստան 1:3 Հնդկաստան - ԱՄՆ 1:3 Հունգարիա - Իսրայել 3.5:0.5 Ադրբեջան - Ուկրաինա 1.5:2.5 Հավելենք, որ հուլիսի 23-ին Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը:
Նոյյան տապան  -   Սպորտ