Իրականացավ Ալեքսիս Սանչեսի երազանքը


Իրականացավ Ալեքսիս Սանչեսի երազանքը

  • 22-07-2011 13:20:44   | Չիլի  |  Սպորտ

Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ուդինեզեյի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ օրերս պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ: Ըստ Sport.es-ի, երկար բանակցություններից հետո երկու ակումբները վերջապես համաձայնության են եկել չիլիացու տրանսֆերի հարցում: Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Սանչեսի տեղափոխությունը «կապտա-նռնագույններին» 26 մլն եվրո է արժեցել, իսկ հետագայում, ֆուտբոլիստի հաջող մրցելույթների դեպքում, կատալոնացիները իտալական ակումբին կվճարեն եւս 11 մլն եվրո: «Ես շատ ուրախ եմ: Վերջապես երազանքս իրականացավ: Հիմա ամեն ինչին ավելի լուրջ կմոտենամ», - հայտարարել է «Բարսայի» նորեկը:
Նոյյան տապան  -   Սպորտ