ՓԱՐԻԶ ԵՆ ՓՈԽԱԴՐՎՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ<br />


ՓԱՐԻԶ ԵՆ ՓՈԽԱԴՐՎՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

  • 26-10-2006 15:58:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզ են փոխադրվում ոստիկանական ստորաբաժանումներ: Մութն ընկնելուց հետո ավտոբուսներով անկարելի է հասնել արվարձաններ, քանի որ գիշերային ուղերթները չեղյալ են արված: Դեռահասները հրկիզում են մեքենաները, ուղեւորներին դեռ թույլ չտված դուրս գալ,- հաղորդում է «Ռոսիա» հեռուստաալիքը: Ինչպես արդեն հաղորդվել է, փարիզյան Բանիոլե արվարձանում անհայտ անձինք հոկտեմբերի 26-ի գիշերը վառել են ուղեւորատար մի ավտոբուս: Մոտ տասը ոճրագործներ` զենքի սպառնալիքով, կանգնեցրել են ավտոբուսը, վարորդին եւ ուղեւորներին ստիպել դուրս գալ, իսկ հետո հրկիզել այն:
Նոյյան տապան  -   Միջազգային