ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ<br /> ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ<br /> ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ<br />


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ
ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

  • 26-10-2006 15:45:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում աշխատանքն է սկսել «Աջակցություն Եվրոպական հարեւանության քաղաքականությանն առնչվող տարածաշրջանային երկխոսությանը» երկօրյա համաժողովը: Համաժողովը կազմակերպվել է «Եվրասիա» ֆոնդի հովանավորությամբ Հարավկովկասյան համագործակցության ծրագրի շրջանակում: Համաժողովին ներկա են Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների, քաղաքացիական հասարակության եւ ոչ կառավարական սեկտորի, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցները կհստակեցնեն Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում տարածաշրջանային համագործակցության հնարավոր ուղղությունները: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսության մեխանիզմների բարելավման հնարավորությունները Հարավային Կովկասում: Համաժողովը կազմակերպվել է «Քաղաքացիական սեկտորի ներգրավում եվրաինտեգրացման գործընթացում» ֆոնդի նոր նախագծի առաջին փուլի շրջանակում: Նախագծի շրջանակում կանցկացվի երեք տարածաշրջանային ֆորում եւ կհրապարակվեն եռակողմ վերլուծաբանական հաշվետվություններ: Հետազոտությունները նախագծի շրջանակում կիրականացնեն Հարավային Կովկասի երկրների քաղաքացիական կազմակերպությունների գործընկերական խմբերը:
Նոյյան տապան  -   Միջազգային