ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԸ ՀՐԱՎԻՐՎԱԾ Է ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՒ<br /> ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ<br />


ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԸ ՀՐԱՎԻՐՎԱԾ Է ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼՈՒ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • 26-10-2006 14:10:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրք գրող Օրհան Փամուքը, որ վերջերս արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի, հրավիրվում է ելույթ ունենալու Եվրախորհրդարանում հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես Անկարայից հաղորդում է «Թրենդի» թղթակիցը, Եվրախորհրդարանում Օ.Փամուքին ուղղված նման առաջարկությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Մարիո Ռգեցիոն, որը հայտնի է իր հայանպաստ հայացքներով: Օ.Փամուքն ինքն ավելի վաղ Թուրքիայում քննադատության է ենթարկվել հայկական կոտորածներում երկրի մեղքը ճանաչող հայտարարությունների համար:
Նոյյան տապան  -   Միջազգային