ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ<br />


ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ

  • 25-10-2006 12:25:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանն այլեւս չի անցնի ձմեռային ժամանակի: Նման որոշում Վրաստանի նախագահը եւ խորհրդարանը ընդունել են դեռեւս անցած աշնանը: Վրաստանի նախագահի «Վրաստանի տարածքում գործող ժամանակի հաշվարկման մասին» թիվ 839 հրամանագիրը ստորագրվել է 2005 թվականի հոկտեմբերի 20-ին: Ըստ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների, դա թույլ է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, դրանից բացի, ամառային ժամանակը ամենից շատ է համապատասխանում մեր երկրի բնակչության կենսառիթմերին: Հետեւաբար, Վրաստանը չի փոխում ժամանակը ոչ ամառայինի եւ ոչ ձմեռայինի,- հաղորդում է «Կավկազպրեսը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play