ՄԻՆՉԵՎ 2009 Թ.-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ 930<br /> ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐ<br />


ՄԻՆՉԵՎ 2009 Թ.-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ 930
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐ

  • 24-10-2006 17:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ընտանեկան բժշկության գրասենյակներում, գյուղական ամբուլատորիաներում եւ քաղաքային պոլիկլինիկաներում ներկայումս աշխատում են 320 ընտանեկան բժիշկներ եւ 440 ընտանեկան բուժքույրեր: Առողջապահության համակարգի արդիականացման 25,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկային քառամյա ծրագրի կարեւոր բաղադրիչներից է ընտանեկան բժշկության զարգացումը, ինչի համար ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ 2004թ.-ին կնքված համաձայնագրով հատկացվելու է 7,1 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Սամվել Հովհաննիսյանը, ծրագրով նախատեսվում է մինչեւ 2009թ.-ը վերապատրաստել եւս 930 բժիշկների եւ նույնքան բուժքույրերի, համապատասխանաբար, 12 եւ 6 ամսյա կրթական ծրագրերով: Ըստ նրա, դեռեւս 1998թ.-ին ընտանեկան բժշկության ամբիոններ են ստեղծվել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսրանում, Առողջապահության ազգային ինստիտուտում եւ Բժշկական հենակետային քոլեջում: Նշվեց նաեւ, որ ծրագրով բարելավվելու են ընտանեկան բժիշկների աշխատանքային պայմանները. նորոգվելու են 14 եւ կառուցվելու 6 գյուղական ամբուլատորիաներ, իսկ 150-ին` հատկացվելու են բժշկական սարքավորումներ եւ պարագաներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն