ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ<br /> ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ<br />


ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՆԼԵԳԱԼՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ
ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

  • 24-10-2006 11:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում եւ Պոդմոսկովիեում շարունակվում են զանգվածային ստուգումները: Երկուշաբթի հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինները մասշտաբային ստուգայց են իրականացրել մայրաքաղաքի Արեւմտյան օկրուգի պարենային շուկաներից մեկում: Ստուգայցի ընթացքում ձերբակալվել են մոտ հարյուր միգրանտներ Տաջիկստանից, Վրաստանից, Մոլդավիայից, Ուզբեկստանից եւ ԱՊՀ այլ երկրներից: Միեւնույն ժամանակ Պոդմոսկովիեի իշխանությունները խոստանում են փակել 15 շուկաներ, որ գտնվում են մարզի տարածքում: Զանգվածային ստուգումները Մոսկվայում եւ մարզերում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության ղեկավար Միխայիլ Ֆրադկովին հանձնարարեց կարգուկանոն հաստատել շուկաներում, հայրենական արտադրողին պաշտպանել ռեկետից եւ խստացնել այցագրային կարգը: Պուտինը հայտարարեց, որ մինչեւ նոյեմբերի 15-ը պետք է ընդունվեն նորմատիվ ակտեր` արտասահմանյան աշխատողներին ՌԴ-ում աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու կարգի մասին, ապահովել աշխատանքային ռեսուրսների օպտիմալ հավասարակշռություն եւ առաջնահերթ կարգով աջակցել ՌԴ քաղաքացիների աշխատանքի տեղավորմանը,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play