ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ԱՇԽԱՏԱՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ <br />


ՌԴ ԴԵՍՊԱՆԸ ԱՇԽԱՏԱՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

  • 23-10-2006 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եռօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է գտնվում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը` դեսպանության մի խումբ աշխատակիցների հետ: Հոկտեմբերի 23-ին նրանք հանդիպում ունեցան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Դեսպանի հետ հանդիպմանը Կապանում գործող «Ռոսիյանե» ՀԿ-ի ներկայացուցիչները նշեցին, որ իրենց նկատմամբ որեւէ խտրականություն չի ցուցաբերվում, եւ ցանկացած հարցում իրանք ապավինում են մարզային ու տեղական իշխանություններին, լրատվամիջոցներին, ովքեր էլ իրենց հերթին ամեն ինչով աջակցում են կազմակերպությանը: Հանդիպմանը առաջարկվեց հնարավորության դեպքում նպաստել ռուսական դպրոցների վերաբացման աշխատանքներին, թեեւ Կապանում կան դպրոցներ` ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դասարաններով: Ն.Պավլովը նշեց, որ Սյունիքի մարզ այցելության հիմնական նպատակը մարզային ու տեղական իշխանության ներկայացուցիչների հետ ծանոթանալն է, տեղում մարզի ներուժի ու արտադրական հնարավորությունների դիտարկումը: Դեսպանն ու նրան ուղեկցող անձինք Կապանում եղան Բաղաբուրջի հուշահամալիրում, ծաղկեպսակներ դրեցին Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետեւ նրանք այցելեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հող հայրենիի համար նահատակվածների տապանաքարերին, ինչպես նաեւ Հայրենականի պանտերազմի տարիներին զոհվածների հուշարձանին: Հոկտեմբերի 24-ին նրանք կայցելեն Մեղրիի:
Նոյյան տապան  -   Հասարակություն