ԴԵՐԱՍԱՆ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՍԱԴԱԼՍԿԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է<br /> ԽՆԴՐԵԼ<br />


ԴԵՐԱՍԱՆ ՍՏԱՆԻՍԼԱՎ ՍԱԴԱԼՍԿԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է
ԽՆԴՐԵԼ

  • 23-10-2006 12:17:00   | Հայաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի մշակույթի գործիչները հանդես են եկել ռուս հասարակության մեջ հակավրացական տրամադրությունների աճի դեմ բողոքի հայտարարությամբ: «Մենք բացարձակապես անթույլատրելի ենք համարում ազգամիջյան հակամարտության բորբոքումը, մահացու վտանգավոր խաղերը ամբոխի ցածրագույն ազգայնական բնազդների հետ»,- ասվում է դիմումում: Նամակը ստորագրել են «Հոլոկոստ» հասարակական ֆոնդի նախագահ Ալլա Գերբերը, Լիա Ախեջակովան, Իննա Չուրիկովան, Սերգեյ Յուրսկին, Ելենա Կամբուրովան եւ մշակույթի այլ հայտնի գործիչներ: Նախօրեին ռուս հայտնի դերասան Ստանիսլավ Սադալսկին խնդրել է իրեն Վրաստանի քաղաքացիություն տրամադրել, որպեսզի աջակցություն ցույց տա վրաց ժողովրդին դժվարին պահին: Մոսկվայում վրաց դեսպանության հյուպատոս Զուրաբ Պատարաձեն խոչընդոտ չի տեսնում Սադալսկուն վրացական քաղաքացիություն տրամադրելու համար,- հաղորդում է «Օբշչայա գազետա.ռուն»:
Նոյյան տապան  -   Միջազգային