ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ<br />


ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ

  • 23-10-2006 12:00:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի առողջապահության նախարարությունը դադարեցրել է գրիպի դեմ պատվաստումները, քանի դեռ չի պարզվել այն չորս մարդկանց մահվան պատճառը, որոնք վախճանվել են ներարկումներից շատ չանցած, հաղորդում է տեղական ռադիոն: Առողջապահության նախարարությունը ընդգծում է, որ առայժմ հիմքեր չկան պնդելու, որ մահվան պատճառ է դարձել հենց հակագրիպային պատվաստանյութը: Վախճանված տղամարդիկ եղել են 53-ից 76 տարեկան, նրանք բոլորը տառապում էին ծանր խրոնիկական հիվանդություններով: Հետաքննության արդյունքները, որին միացել է ներարկանյութն արտադրող ընկերությունը, սպասվում են երկուշաբթի օրվա ընթացքում, որից հետո կքննարկվի պատվաստաումների վերականգնման հնարավորության հարցը:
Նոյյան տապան  -   Միջազգային