ԿՈԻՏԻՐՈ ՄԱՑՈՒՈՒՐԱ. ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ<br /> ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ<br />


ԿՈԻՏԻՐՈ ՄԱՑՈՒՈՒՐԱ. ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵՋ

  • 20-10-2006 19:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձր են գնահատում Ադրբեջանի ավանդը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գործում: Այս մասին Փարիզում անցկացվող «Ադրբեջան. քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ» փառատոնում հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուուրան: Ինչպես հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, միջազգային կազմակերպության ղեկավարը առանձնացրել է հանրապետության բարեփոխումները կրթության բնագավառում, Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման, Մուղամի համաշխարհային կենտրոնի ստեղծման աշխատանքները: «Ես լիովին բավարարված եմ, թե ինչպես են զարգանում հարաբերությունները,- ասել է Կոիտիրո Մացուուրան:- Դա համագործակցության լավ օրինակ է»: Նա նշել է, որ մտադիր է նորից այցելել Բաքու: Հանրապետության հումանիտար ոլորտի նախագծերը Փարիզում ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիեւան: Նա պատմել է երեխաների պաշտպանության, փախստականներին ցուցաբերվող աջակցության, հասարակության մեջ հանդուրժողականության դաստիարակման ծրագրերի մասին: «Մեր երկիրը կիսում է ունիվերսալ արժեքները,- ընդգծել է Ադրբեջանի առաջին տիկինը:- Մենք գիտենք, թե ուր ենք գնում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play