ՄԱԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ<br />


ՄԱԿ-Ի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

  • 20-10-2006 18:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսին աղետի ենթարկված Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ Միջազգային ավիացիոն կազմակերպության (ՄԱԿ) վերջնական եզրակացությունը դեռեւս պատրաստ չէ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Գայանե Դավթյանը, այդ եզրակացության ներկայացման կոնկրետ ժամկետներ սահմանված չեն: Ըստ նրա, ՔԱԳՎ-ի հանձնախմբի դիտողությունները փաստաթղթի տեսքով կցվել են ՄԱԿ-ի նախնական եզրակացությանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն