Ֆոռլանը գտնում է, որ Ուրուգվայի հավաքականը արժարիորեն է անցել Ամերիկայի Գավաթի եզրափակիչ


Ֆոռլանը գտնում է, որ Ուրուգվայի հավաքականը արժարիորեն է անցել Ամերիկայի Գավաթի եզրափակիչ

  • 22-07-2011 15:07:33   | Հայաստան  |  Սպորտ

Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Դիեգո Ֆոռլանը կարծում է, որ իր թիմը արժանի է խաղալու Copa America-ի եզրափակիչում: Նա գտնում է, որ իր հավաքականի հաջողությունները պայմանավորված են ֆուտբոլիստների աշխատասիրությամբ եւ անսահման նվիրումով: «Ուրուգվայի հավաքականում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, ինչը նրանք արդեն ապացուցել են խաղադաշտում իրենց մրցելույթներով։ Այս կոլեկտիվը արժանի է մրցանակներ նվաճելու: Մենք արդեն երկար տարիներ միասին ենք խաղում եւ այս արդյունքը միայն մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է: Բացի այդ, մենք հարգում ենք յուրաքանչյուր մրցակցի, ինչպես ինքներս մեզ»,- հայտարարել է Ֆոռլանը:
Նոյյան տապան  -   Սպորտ