ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐՁՐԱՆԱԼ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ<br /> ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ<br />


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐՁՐԱՆԱԼ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ
ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

  • 20-10-2006 15:41:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի արեւելքում գտնվող Արարատ լեռը արտասահմանցի լեռնագնացների բարձրանալու արգելքը առանց նախապես թույլտվություն ստանալու թուրքական իշխանություններից Ադրբեջանի քաղաքացիներին չի վերաբերում: Այս մասին հոկտեմբերի 20-ին, Անկարայում ստորագրված համապատասխան փաստաթղթին մանրամասն ծանոթանալուց հետո, հայտնել են Բաքվում Թուրքիայի դեսպանատանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետի աշխատակազմը, մշակույթի եւ տուրիզմի, ներքին գործերի, ազգային պաշտպանության նախարարությունները, ԶՈՒ գլխավոր շտաբը եւ Լեռնագնացների ֆեդերացիան ստորագրել են արձանագրությունը, որը նախատեսում է արտասահմանցի լեռնագնացների կողմից հատուկ թույլտվության ձեռքբերում Արարատ լեռան գագաթը բարձրանալու համար: Ըստ արձանագրության պայմանների, արտասահմանցի լեռնագնացները պետք է դիմեն բոլոր այդ կառույցներին, ինչպես նաեւ Աղրի եւ Իգդիր նահանգների նահանգապետներին եւ թույլտվություն ստանան նրանցից: Այդ դիմումները քննության կառնվեն, այն անձանց եւ խմբերին, որոնք սպորտի հետ կապ չունեն, այդ տարածաշրջաններ մուտքի արտոնություն չի տրվի: Փաստաթղթով սահմանափակում է մտցվում նաեւ այդ լեռան վրա արտասահմանցիների կողմից ուսումնասիրություններ կատարելու համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային