ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br /> ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՍԿՍԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

  • 20-10-2006 14:00:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ բոլոր մակարդակներում պատրաստ է վերականգնել երկխոսությունը Ռուսաստանի հետ: «Մենք պատրաստ ենք վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում: Ես պատրաստ եմ արտաքին գործերի նախարար Բեժուաշվիլուն նոյեմբերի 1-ին ուղարկել Մոսկվա մասնակցելու Սեւծովյան ավազանի երկրների տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,- հինգշաբթի երեկոյան մամլո ասուլիսում ասել է Սահակաշվիլին: Նա ընդգծել է, որ կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովին, քանի որ Վրաստանը չի հրաժարվում ցանկացած հրապարակային ամբիոն օգտագործելուց, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play