ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ. «ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅ<br /> ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ»<br />


ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ. «ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԸ ԶԳԱԼԻ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ»

  • 19-10-2006 20:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերին Լարսի անցակետի փակման պատճառով Հայաստանի տնտեսվարողները բավականին մեծ վնասներ են կրում. մասնավորապես, միայն ճանապարհածախսը 7-20%-ով աճել է: Այս մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նրա, հայկական բեռների որոշակի քանակություն մնացել է Նովոռոսիյսկում: Կ.Ճշմարիտյանի խոսքերով, ստեղծված իրավիճակում հայ գործարարները արագ կողմնորոշվեցին, եւ ներկայումս բեռները տեղափոխում են Իլիչեւսկով եւ Վառնայով: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Վրաստանի տարածքում բեռների տեղափոխման առումով որեւէ խնդիր չի առաջացել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն