ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԵԼԻՆԸ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ<br /> ՀԱՆՁՆԵՑ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻՆ<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԱՐԵԼԻՆԸ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
ՀԱՆՁՆԵՑ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻՆ

  • 19-10-2006 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 18-ին Մոսկվայից Երեւան վերադարձավ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականը: Թիմը ՌԴ-ի մայրաքաղաքում մասնակցում էր Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալեքսանդր Կարելինի անվան մրցակնակների խաղարկմանը: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում էին 38 երկրների ավելի քան 250 պատվիրակներ: Հայաստանի ներկայացուցիչներից իրենց հաշվին 5-ական հաղթանակ գրանցեցին եւ առաջին տեղը գրավեցին Գոռ Ներսիսյանը (46 կգ, Երեւան) եւ Գեւորգ Սահակյանը (58 կգ, Էջմիածնի Արտիմետ գյուղ): Պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Նարեկ Խաչատրյանը (42 կգ, Երեւան) եւ Անդրանիկ Խաչատրյանը (76 կգ, Էջմիածնի Ապագա գյուղ): «Անկոտրում կամքի համար» մրցականակը Ա.Կարելինը հանձնեց Գեւորգ Սահակյանին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play