ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ ՉԷ ՃԱՆԱՉԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ<br /> ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱՄՆ-Ը ՄՏԱԴԻՐ ՉԷ ՃԱՆԱՉԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

  • 19-10-2006 15:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, որն այցով գտնվում է Թբիլիսիում, հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը համընդհանուր ճանաչված սահմաններում,- հաղորդում է «Նովոստի-Վրաստան» գործակալությունը: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի չճանաչված հանրապետությունների անկախությունը, որոնք դե-յուրե մտնում են Վրաստանի կազմի մեջ, ԱՄՆ-ը, ըստ Ֆրիդի, մտադիր չէ ճանաչել «չնայած եւ ոչ մի հանրաքվեի»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին աբխազական խորհրդարանի պատգամավորները պաշտոնապես ռուս գործընկերներին, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են ճանաչել իրենց հանրապետության անկախությունը: Նոյեմբերի 12-ին անկախության հանրաքվե են մտադիր անցկացնել Հարավային Օսեթիայի իշխանությունները: Ֆրիդը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւում, որ հոկտեմբերի 13-ին ընդունվել է Վրաստանի առնչությամբ, ԱԽ անդամները աջակցություն են արտահայտել հանրապետության տարածքային ամբողջականությանը միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play