2007 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ<br /> ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ<br />


2007 Թ.-ԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

  • 18-10-2006 16:07:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին ՀՀ պետբյուջեի նախագծով նախատեսված է բարձրացնել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու համար տրվող ամենամսյա դրամական օգնության չափը. 3000 դրամից (մոտ 8 ԱՄՆ դոլար) այն կդառնա 3800 դրամ: Այս մասին հոկտեմբերի 18-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: Ըստ նրա, 1200 դրամով նախատեսված է բարձրացնել նաեւ հաշմանդամ վետերաններին, նրանց հավասարեցված անձանց եւ Հայրենական մեծ պատերազմում զոհված զինծառայողների այրիներին եւ նրանց մանկուց հաշմանդամ զավակներին էլեկտաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվող գումարը: 2007թ.-ին այն կկազմի 5700 դրամ: Ջ.Բաղդասարյանը նշեց, որ նախատեսվում է բարձրացնել հաշմանդամ զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին տրանսպորտից օգտվելու, գազի եւ ջրամատակարարման վարձերը վճարելու համար տրվող ամենամսյա դրամական օգնությունը` 6000 դրամից այն դարձնելով 7500 դրամ: Ի դեպ, եթե ընտանիքի անդամները 5-ից ավելի են, ապա 5-ից ավելի յուրաքանչյուր անդամի համար կտվրի 2500-ական դրամ` ներկայիս 2000 դրամի փոխարեն: Նշվեց նաեւ, որ նախատեսվում է 20 հազար դրամով բարձրացնել եղեռնը վերապրածներին տրվող ամենամսյա գումարը: Այն կկազմի 25 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Հասարակություն