ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՏ<br /> ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՏ
ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԸ

  • 13-10-2006 19:29:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 13-ի նիստում վավերացրել է Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կնքված «Փոխադրամիջոցների առեւանգման դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման մասին» համաձայնագիրը, ինչպես նաեւ տեղեկատվության, պաթոգենների եւ կենսաբանական զենքի զարգացման հետ կապված տեխնոլոգիաների տարածումից խուսափելու ոլորտում համագործակցության մասին Վրաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունների միջեւ կնքված համաձայնագրի ուղղումները: Այս մասին «Ռեգնում» գործակալությանը հայտնել են Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play