ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՁԱՅՆԻ<br /> ԻՐԱՎՈՒՆՔԸ<br />


ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՁԱՅՆԻ
ԻՐԱՎՈՒՆՔԸ

  • 13-10-2006 16:46:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ըստ Հինգերորդ (ֆինանսական) կոմիտեի զեկույցի հավանություն է տվել այն բանաձեւին, որ թույլ է տալիս Վրաստանին, Տաջիկստանին եւ եւս 6 երկրների մասնակցել քվեարկությանը մինչեւ վաթսունմեկերորդ նստաշրջանի ավարտը: Ինչպես հաղորդում է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը, Գլխավոր վեհաժողովի անդամները ընդունել են, որ Գվինեա-Բիսաուի, Վրաստանի, Կոմորյան կղզիների, Լիբերիայի, Նիգերի, Սոմալիի, Տաջիկստանի եւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության կողմից այն նվազագույն գումարի չվճարումը, որ անհրաժեշտ է խուսափելու համար Կանոնագրի 19-րդ հոդվածը կիրառելուց, բացատրվում է նրանցից չկախված հանգամանքներով: Ավելի վաղ այդ երկրները զրկվել էին քվեարկությանը մասնակցելու հնարավորությունից, քանի որ չեն կատարել կազմակերպության բյուջե անդամավճարները ժամանակին մուծելու պարտականությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային