ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԱՐՄԱՆ<br /> ՓԱՇԻԿՅԱՆՆ ՈՒ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ ԱՐՄԱՆ
ՓԱՇԻԿՅԱՆՆ ՈՒ ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

  • 12-10-2006 16:37:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 11-ին խաղարկվեց Երեւանում անցկացվող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության 8-րդ փուլը: Արման Փաշիկյանը հաղթեց հնդկաստանը ներկայացնող Դիպանին եւ 6 միավորով 5 շախմատիստների հետ բաժանում է 2-6-րդ տեղերը: Զավեն Անդրիասյանը առավելության հասավ Ռուսաստանի պատվիրակ Ռոման Նեչեպուրենկոյի նկատմամբ եւ 5,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ զբաղեցնում է աղյուսակի 7-14 հորիզոնականները: Իսկ առաջատարը Յուրի Կրիվորուչկոն է (Ուկրաինա), որն ունի 6,5 միավոր: Աղջիկների պայքարում 6,5-ական միավորով առաջատարներ են Սաչդե Սանիյան (Հնդկաստան) եւ Սալոմե Մելիան (Վրաստան): 7 մասնակիցներ, նրանց թվում ԱՄՆ-ը ներկայացնող Տաթեւ Աբրահամյանը 5,5-ական միավորով բաժանում են 3-9-րդ տեղերը: Սիրանուշ Անդրիասյանը ունի 5 միավոր եւ բաժանում է 10-14-րդ տեղերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play