ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ<br /> «ՍԱՌԵՑՎԱԾ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
«ՍԱՌԵՑՎԱԾ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ

  • 12-10-2006 15:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ տարածքի «սառեցված» հակամարտությունների կարգավորման հարցերն են քննարկվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի հանդիպման ընթացքում, որը Մոսկվայում է գտնվում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով: Ինչպես «Ռեգնում» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի եւ լրատվության դեպարտամենտում, հանդիպման գլխավոր թեման եղել են ԵԱՀԿ բարենորոգման հարցերը անցած տարվա դեկտեմբերին Լյուբլյանայում այդ կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի ընդունած «ԵԱՀԿ արդյունավետության բարձրացման մասին» որոշման ծիրում: Կարծիքներ են փոխանակվել ԵԱՀԿ տարածքում ընտրությունների մոնիտորինգի օպտիմալ կազմակերպման, այդ բնագավառում տարբեր ուղղություններով ձեռնարկվող ջանքերի համադրման վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play